Նիկոլ Փաշինյանը հանդիպել է խորհրդարան չանցած «Արդար Հայաստանի» ղեկավարի հետ

Նորայր Նորիկյանը հայտնել է, որ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն այսօր հանդիպել է «Արդար Հայաստան» կուսակցության ղեկավար Նորայր Նորիկյանի հետ։ Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել` հայտնելով այդ մասին։

Արմեն Սարգսյանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին

«Այսօր Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությամբ հանդիպել եմ վերջինիս՝ արտախորհրդարանական ուժերի հետ քաղաքական խորհրդակցություններ անցկացնելու համատեքստում։ Քննարկվել է երկրում ստեղծված իրավիճակը»,–գրել է Նորիկյանը։

Հիշեցնենք, որ ընտրություններից հետո Նորայր Նորիկյանը գրառում էր կատարել` ընդունելով ժողովրդի ընտրությունը և ասելով, որ արձանագրված արդյունքն իր համար առանցքային ուղերձ է քաղաքական դաշտում «խաղի կանոնների» բնույթն իմաստավորելու:

Նրա խոսքով` մեր ժողովուրդն այսպիսի ընտրություն է կատարել, ուստի մեզանից յուրաքանչյուրը պետք է հաշվի նստի քաղաքական դաշտում ձևավորված նոր իրավիճակի և քաղաքական խճանկարի արմատական փոփոխման հետ։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Հաղթել են ուժեր, որոնց հետ Ռուսաստանն արդեն կոնտակտ է ստեղծել. Մատվիենկո

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։