Ինչու և ինչպես հանձնվեցին Հադրութն ու Շուշին. ԳՇ պետն է պատասխանում

ԳՇ պետի խոսքով՝ իրենց նպատակը այս հարցով ինչ–որ մեկին մեղադրելը չէ, այլ առաջին հերթին դասեր քաղելը, առկա թերությունները վերացնելը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Ինչու և ինչպես հանձնվեցին Հադրութն ու Շուշին և ինչը կամ ով էր Արցախյան 44-օրյա պատերազմում հայկական կողմի պարտության մեղավորը։ Այս հարցերի պատասխանները շուտ չեն ստացվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանը։

Ինչո՞ւ Փաշինյանը չի կանգնեցրել պատերազմը. Մինասյանը գաղտնի փաստաթուղթ է հրապարակել

«Մենք ուսումնասիրությունն անում ենք, և չեմ կարծում, որ կարճ ժամկետում դրա վերջնական պատասխանը տանք։ Ասեմ ինչու, որովհետև յուրաքանչյուր դրվագի կամ յուրաքանչյուր մեղադրանքի հետևում կագնած են կենդանի մարդիկ, որոնք կա՛մ պետք է պատասխանատվություն կրեն, կա՛մ պետք է այդպիսի մեղադրանքը մերկապարանոց չասվի»,– ասաց նա։

ԳՇ պետի խոսքով, իրենց նպատակը այս հարցով ինչ–որ մեկին մեղադրելը չէ, այլ առաջին հերթին` դասեր քաղելը, առկա թերությունները վերացնելը։

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ են նցել Արցախի Հանրապետության  185 գյուղ ու 7 քաղաք։

Ալիևից մենք վտանգ չունենք. պատերազմ անհնար է Հայաստանի և Ադրբեջանի միջև. Տեր-Պետրոսյան