ՀՀ–ն կարևորում է ՄԱԿ-ի հետ ամուր հարաբերությունները. Սարգսյանը շնորհավորել է Գուտերեշին

ՀՀ նախագահը ՄԱԿ գլխավոր քարտուղարին ուղղված շնորհավորական ուղերձում ընդգծել է կազմակերպության նշանակությունը աշխարհում խաղաղության պահպանման գործում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Անտոնիո Գուտերեշին՝ Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվելու առթիվ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանը. Արմեն Սարգսյան

«Անգնահատելի են ՄԱԿ-ի՝ որպես ներկայացուցչական և հեղինակավոր միջազգային կազմակերպության ազդեցությունն ու նշանակությունը աշխարհում խաղաղության և կայունության պահպանման գործում: Հայաստանը կարևորում է ՄԱԿ-ի հետ շարունակական ամուր և կառուցողական հարաբերությունները՝ ուղղված ավելի խաղաղ և բարեկեցիկ ապագային»,- ասել է Սարգսյանը։

Նշենք, որ Անտոնիո Գուտերեշը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում վերընտրվել է հունիսի 19–ին: Նա միակ հավակնորդն էր: Գուտերեշը կազմակերպության ղեկին է 2017-ին՝ փոխարինելով Պան Գի Մունին։ ՄԱԿ -ի գլխավոր քարտուղարի պաշտոնում նրա լիազորությունների ժամկետն ավարտվում է 2026 թվականին:

Արմեն Սարգսյանը գերիների թեմայով խոսել է Իտալիայի Սենատի փոխնախագահի հետ