Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, պատերազմի մասին հուշը սրբազան է. ՀՀ–ում ՌԴ դեսպան

Երկու երկրներն ու ժողովուրդներին հոգևոր ու պատմական շատ բան է միավորում, այդ թվում` ընդհանուր ողբերգությունն ու անհաշիվ զոհերը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik.Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, պատերազմի մասին հիշողությունը սրբազան է, և դա երկու երկրներն ու երկու ժողովուրդներին միավորող բազմաթիվ արժեքներից մեկն է։ Այս մասին լրագրողներին ասաց Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, որը Հայրենական մեծ պատերազմի սկզբին նվիրված Հիշողության և սգո օրվա կապակցությամբ այցելել էր Երևանի Հաղթանակի զբոսայգի։

Ռուսաստանն արել և անում է անհնարինը, որ գերիները վերադարձվեն. Կոպիրկին

Դեսպանն ընդգծել է, որ Մեծ հաղթանակի հարցում հայերի ներդրումն անգնահատելի է, դա վաղուց արդեն հայտնի է և հիշեցման կարիք չունի: Ռազմաճակատ է մեկնել 600 հազար հայ, մոտ 300 հազարը զոհվել են։ Ավելի քան 100 մարդ պարգևատրվել է Խորհրդային Միության հերոսի կոչումներով։ Պատերազմի մի քանի մասնակիցներ դարձել են գեներալներ, ծովակալներ և մարշալներ։

«Հայաստանում, ինչպես և Ռուսաստանում, պատերազմի մասին հուշը սրբազան է, մեզ շատ բան է միավորում հոգևոր և պատմական առումով»,-ավելացրել է դեսպանը։

Հիշեցնենք` այսօր նշվում է Հայրենական մեծ պատերազմի սկզբի 80-րդ տարելիցը։

Սյունիքում ռուսական ռազմական ներկայությունն ուժեղացված է․ Կոպիրկին