Արոնյանն ու ևս 5 շախմատիստ Հայաստանը կներկայացնեն ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի խաղարկությունում

Աշխարհի գավաթի խաղարկությանը կմասնակցի 156 շախմատիստ։ Մրցաշարի մրցանակային ֆոնդը 1 892 մլն դոլար է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի – Sputnik. Հինգ գրոսմայստեր Հայաստանը կներկայացնեն ՖԻԴԵ–ի աշխարհի գավաթի խաղարկությանը։ Տեղեկությունը հայտնում է Շախմատի համաշխարհային ֆեդերացիայի կայքը։

Աշխարհի գավաթի խաղարկությանը հայկական դրոշի ներքո հանդես կգան Լևոն Արոնյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը, Հովհաննես Գաբուզյանն ու Գաբրիել Սարգսյանը։ Խաղարկությանը կմասնակի 156 շախմատիստ։ Մրցաշարը կանցկացվի Սոչիում հուլիսի 10-ից օգոստոսի 8-ը։ Եզրափակիչի մասնակիցները հավակնորդների մրցաշարում խաղալու իրավունք կստանան։

Մրցանակային ֆոնդը 1 892 մլն դոլար է։

Կանանց աշխարհի գավաթի խաղարկությունում Հայաստանը կներկայացնի գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։

Կանանց խաղարկության մրցանակային ֆոնդը 676 հազար դոլար է։

Լևոն Արոնյանը Grand Chess Tour-ում հաղթեց ադրբեջանցի Թեյմուր Ռաջաբովին