Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Արթուր Վանեցյանի հետ

Նախագահ Սարգսյանը «Պատիվ ունեմ» դաշինքին մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik․ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել «Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար Արթուր Վանեցյանի հետ: Տեղեկությունը հայտնում են նախագահի մամուլի ծառայությունից։

Մայր աթոռը ողջունում է Նիկոլ Փաշինյանի երկխոսության առաջարկը

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Արթուր Վանեցյանին՝ խորհրդարանական արտահերթ ընտրություններում նրա ղեկավարած դաշինքի՝ խորհրդարան անցնելու առթիվ, մաղթել արդյունավետ աշխատանք՝ ի շահ Հայաստանի Հանրապետության:

Նշենք, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի ղեկավարած դաշինքը խորհրդարան անցած 3–րդ ուժն է։ Նրանք հավաքել են 5.23% ձայն։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։