Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը. ԱԳՆ

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում  շուրջ 4000 հայկական մշակութային արժեքներ կան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի - Sputnik. Ադրբեջանը պատրաստ է Ղարաբաղում ընդունել ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը և կոչ է անում արագացնել այցը, հայտարարել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան:

Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք. ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի պետ

«Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեի միջև կայացած հեռախոսազրույցից հետո վերջին ամիսներին մի շարք հանդիպումներ  են կայացել Ադրբեջանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև՝ տեսակոնֆերանսի ձևաչափով: 2021 թ․-ի հունիսի 21-ին կայացած վերջին հանդիպման ընթացքում ադրբեջանական կողմը վերահաստատել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությունն ընդունելու պատրաստակամությունը և կոչ է արել կազմակերպությանը արագացնել այդ գործընթացը»,-լրագրողներին հայտնել է Աբդուլլաևան։

Մասնավորապես քննարկվել են Աղդամի և Ֆիզուլիի շրջաններ և Շուշի քաղաք ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելության այցին վերաբերող հարցեր։

«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է

Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում  շուրջ 4000 հայկական մշակութային արժեքներ կան։ Հայկական կողմը բազմաթիվ ապացույցներ ունի, որ ադբեջանցիները դրանք սկսել են պղծել ու ոչնչացնել։