Եվս 1 անձ է ձերբակալվել 20 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

Կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Մասիսի տարածաշրջանի ընտրողներին անձամբ առաջարկել, խոստացել և տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ՀՀ Արարատի մարզի Մասիսի տարածաշրջանում ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով ևս 1 անձ է ձերբակալվել։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը։

Ըստ հաղորդագրության` նշված տարածաշրջանում ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ գլխավոր դատախազությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նյութերով ապացույցներ են ձեռք բերվել, որ հիշյալ տարածաշրջանում մի խումբ անձինք նախնական համաձայնությամբ 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցելու և կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար Մասիսի տարածաշրջանի ընտրողներին անձամբ առաջարկել, խոստացել և տրամադրել են 20.000-ական ՀՀ դրամ կաշառք:

Թալինցի ընտանիքը բերման է ենթարկվել ընտրակաշառք ստանալու կասկածանքով

Վերը նշված հանցավոր արարքները կատարելու կասկածանքով ձերբակալվել է Կ.Գ.-ն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ինչպիսի իրավախախտումներ են գրանցվել ընտրությունների ընթացքում․ դատախազության տվյալները