Վթար Արմավիրի մարզում. 16–ամյա վարորդը և նրա անչափահաս ուղևորները տեղափոխվել են հիվանդանոց

Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի ժամանակ մեքենայի ղեկին նույնպես անչափահաս է դարձել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Այսօր` հունիսի 21–ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում, որի հետևանքով 3 անչափահաս է տեղափոխվել հիվանդանոց։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com-ը։

Արցախից Երևան եկող ավտոբուսը վթարի է ենթարկվել. մեկի վիճակը ծայրահեղ ծանր է

Կայքի տեղեկություններով` ժամը 14:20-ի սահմաններում 16-ամյա Հարություն Ե.-ն, որի բնակության վայրը ճշտվում է, իր վարած ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայով Արտիմեդ-Խորունք ավտոճանապարհի 3-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, կողաշրջվելով բախվել գազատար խողովակին:

Վթարի հետևանքով Հարություն Ե.-ն, և նրա ներկու ուղևորները` 10-ամյա Արթուր Ե.-ն և 14-ամյա Դավիթ Ե.-ն, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

Ավտոմեքենան տեղափոխվել է ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք:

Ողբերգական վթար Ոսկետափ գյուղում․ տուժածը մահացել է հիվանդանոցի ճանապարհին