Վարանդայում ևս 3 աճյուն են հայտնաբերել. նախնական տվյալներով` պատերազմի մասնակիցներ են

Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է ընդհանուր առմամբ 1583 աճյուն:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում, փրկարարները տարհանել են ևս 3 աճյուն: Տեղեկությունը հայտնում է Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

«Նախնական տվյալներով` վերջիններս ռազմագործողությունների մասնակիցներ են: Աճյունները ՀՀ տեղափոխելուց հետո ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբաժշկական փորձաքննություն»,– նշված է հաղորդագրության մեջ։

2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հունիսի 21-ը ներառյալ Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքներից հայտնաբերվել և տարհանվել է 1583 աճյուն, որից 27-ը, նախնական տվյալներով, քաղաքացիական անձինք են:

«Խորը շունչ քաշեցի, տեսա` սաղ եմ». ինչպես է Գարիկը փրկել վիրավորներին և ինքն էլ ողջ մնացել

«4 տարի պայքարեցինք, որ երեխա ունենանք». Հովհաննեսը զոհվեց` չտեսնելով երազանք-դստերը