«Տելեգրամի» օգտատերերից խոշոր չափերի թմրանյութեր գնելուց հետո փորձել են վերավաճառել ՀՀ–ում

Երկու երիտասարդների մասով նախաքննությունն ավարտվել է, քրեական գործը դատախազություն է ուղարկվել մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Երկու երիտասարդի մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի իրացմանն օժանդակելու համար։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն` ներկայացնելով քրեական գործի մանրամասները։

Իրանից ներմուծված սրբապատկերների բաղադրության մեջ 7 կգ թմրանյութ է հայտնաբերվել. տեսանյութ

Նախաքննությամբ պարզվել է, որ երկու երիտասարդներ գումար վաստակելու նպատակով 2020թ. նոյեմբերից «Տելեգրամ» կայքի օգտատերերից գնել, պահել ու փոխադրել են առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցներ։

2021թ. հունվարի 29-ին ոստիկանները բերման են ենթարկել երիտասարդներին։ Նրանց մոտ ու նրանց պատկանող ավտոմեքենայում խուզարկությամբ հայտնաբերվել են 5 առանձին փաթեթներում փաթեթավորված 1.42 գրամ «A-PVP» տեսակի և թվով 34 փաթեթների մեջ փաթեթավորված 23.86 գրամ «Մարիխուանա» տեսակի թմրամիջոցներ:

Փորձել են Հայաստանից Վրաստան թմրանյութ ուղարկել փոստով. ՊԵԿ-ը հայտնաբերել է

Երիտասարդներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը): Խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Նրանց մասով նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատախազություն մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու համար:

Կոտայքի ոստիկանները շուրջ 2 կգ թմրանյութ են հայտնաբերել