Պատրաստ ենք շարունակել աջակցությունը ժողովրդավարությանը․ միջազգային դիտորդները՝ Սարգսյանին

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դիտորդական կառույցների ղեկավարներին կատարված աշխատանքների համար:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik.Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) տնօրեն Մատտեո Մեկաչիին և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի գլխավոր քարտուղար Ռոբերտո Մոնտելլային, որոնք դիտորդական առաքելություն են իրականացրել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ընթացքում: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի կայքը։

Պատրաստ ենք շարունակել աջակցությունը ժողովրդավարությանը․ միջազգային դիտորդները՝ Սարգսյանին

Դիտորդները նախագահ Սարգսյանին տեղեկություններ են ներկայացրել ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի, ԵԱՀԿ ԽՎ-ի և ԵԽ ԽՎ-ի համատեղ դիտորդական առաքելության ընթացքում կատարված աշխատանքների, ընտրական գործընթացի վերաբերյալ իրենց դիտարկումների մասին, ինչպես նաև փոխանցել պատրաստված զեկույցի ամբողջական տարբերակը: Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել կառույցների ղեկավարներին (և հանձինս նրանց՝ դիտորդական առաքելությանը) կատարված աշխատանքների համար:

Պատրաստ ենք շարունակել աջակցությունը ժողովրդավարությանը․ միջազգային դիտորդները՝ Սարգսյանին

Քննարկվել է Հայաստանում ժողովրդավարական արժեքների և ինստիտուտների ամրապնդման կարևորությունը, Հայաստանի հետ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի համագործակցությունը՝ մասնավորապես նախագահական ինստիտուտի հետ:

Հայաստանը պետք է վերադառնա նախագահական կառավարմանը. Արմեն Սարգսյան

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ տնօրենն ու ԵԱՀԿ ԽՎ գլխավոր քարտուղար նշել են, որ իրենց կառույցները տարիներ շարունակ համագործակցում են Հայաստանի հետ և պատրաստակամ են շարունակելու աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կարողությունների զարգացմանը:

Հիշեցնենք` հունիսի 20–ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդրանական ընտրությունների արդյունքներով «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

Քաղաքացիների ծայրահեղ հակադիր կարծիքները՝ ընտրությունների արդյունքների մասին. տեսանյութ