ՌԴ արտգործնախարարն ու ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը կքննարկեն ղարաբաղյան հարցը

ՌԴ արտգործնախարարն ընդգծել է, որ որպես եվրաատլանտյան ընդհանուր խնդիրների շուրջ իրավահավասար երկխոսության հարթակ, ԵԱՀԿ-ն մեծ ներուժ ունի, որտեղ կարող են «ընդհանուր դրական լուծումներ» գտնվել։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախատեսում է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ քննարկել բազմաթիվ հարցեր, այդ թվում՝ Ղարաբաղի խնդիրը: Այս մասին ՌԴ արտաքին գործերի նախարարը հայտարարել է ՝ սկսելով Շմիդտի հետ բանակցությունները։

Լավրովը հիշեցրել է, որ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը ՌԴ այցի բավականին հագեցած ծրագիր ունի, որը ներառում է ելույթ Մոսկովյան 9-րդ խորհրդաժողովում միջազգային անվտանգության հարցերով, ինչպես նաև մեկ այլ ելույթ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի  կազմակերպության (ՀԱՊԿ) Մշտական խորհրդի նիստում:

ՌԴ-ն շփումների մեջ է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բոլոր կողմերի հետ. Պեսկով

«Հուսով եմ, որ այսօր և Ռուսաստանում ձեր գտնվելու ընթացքում այլ միջոցառումների շրջանակներում կկարողանանք հանգամանորեն կարծիքներ փոխանակել ԵԱՀԿ ընթացիկ գործունեության վերաբերյալ ըստ բոլոր երեք ոլորտների՝ քաղաքական, տնտեսական-բնապահպանական և իրավական-մարդկային,-նշել է նախարարը: Եվ հարցերի առանձին մեծ բլոկ են հակամարտությունները, որոնց կարգավորման աջակցությամբ զբաղվում է ԵԱՀԿ-ն։ Նկատի ունեմ նաև ներուկրաինական, ղարաբաղյան, Մերձդնեստրի հակամարտությունները, Անդրկովկասի վերաբերյալ ժնևյան քննարկումները։ Ինչպես մեզ մոտ են ասում` աշխատելու տեղ ունենք»։

Լավրովն ընդգծել է, որ ԵԱՀԿ-ն մեծ ներուժ ունի որպես եվրաատլանտյան ընդհանուր խնդիրների շուրջ իրավահավասար երկխոսության հարթակ, որտեղ կարող են «ընդհանուր դրական լուծումներ» գտնվել:

«Մենք տեսնում և գնահատում ենք ձեր նպատակադրվածությունը դեպի առաջխաղացում՝ ի շահ այդպիսի արդյունքների»,-նշել է դիվանագիտական գերատեսչության ղեկավարը։

Շմիդն իր հերթին երախտագիտություն է հայտնել Լավրովին  «տարիներ շարունակ կազմակերպությունում  անձնական ներդրում ունենալու համար» և նշել է, որ ինքը, որպես ԵԱՀԿ գլխավոր քարտուղար, հավատարիմ է վստահության երկխոսությանը, բայց նաև՝ պարտավորությունների խիստ կատարմանը»:

Շահումյանի շրջանը Լեռնային Ղարաբաղի անբաժանելի մասն է. Արցախի ԱԳՆ-ի հայտարարությունը

Նշելով, որ օրակարգի գլխավոր հարցը կլինի Ուկրաինայի ճգնաժամը` գլխավոր քարտուղարը նաև մտադրություն է հայտնել այսօրվա հանդիպմանն անդրադառնալ «որոշ այլ հակամարտությունների»:

«Մենք աշխատում ենք Մինսկի խմբի համանախագահների շրջանակներում, որպեսզի աջակցենք Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության երկարաժամկետ կարգավորմանը։ Եվ կքննարկենք նաև կարգավորման գործընթացը»,-հավելել է նա։

ՀՀ–ն և Արցախը փախստականների հարցով չեն դիմել միջազգային կառույցներին. Ալավերդյան

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն են ընդունել ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվել է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով: