ԿԸՀ–ն արձանագրություն կազմեց. Մուկուչյանը հայտնեց ընտրությունների նախնական արդյունքները

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը հայտնեց, որ անվավեր է ճանաչվել 4682 քվեաթերթիկ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց ընտրությունների նախնական արդյունքները։ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն արձանագրեց նախնական արդյունքները։

  1. «Արդար Հայաստան» կուսակցություն – 3921 (0.31%)
  2. «Հայ ազգային կոնգրես» կուսակցություն –19674 (1.54%)
  3. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն –687251 (53.92%)
  4. «Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցություն –4623 (0.36%)
  5. «Ազատություն» կուսակցություն -1842 (0.14%)
  6. «Պատիվ ունեմ» դաշինք – 66633 (5.23%)
  7. «Միասնական հայրենիք» կուսակցություն – 956 (0.08%)
  8. «Համահայկական ազգային պետականություն» կուսակցություն –803 (0.6%)
  9. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն – 15557 (1.22%)
  10. «Մեր տունը Հայաստանն է» կուսակցություն – 12162 (0.95%)
  11. «Հանրապետություն» կուսակցություն –38713 (3.4%)
  12. «Հայոց հայրենիք» կուսակցություն – 13115 (1.3%)
  13. «Ազատ հայրենիք» դաշինք – 4136 (0.32%)
  14. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն –50419 (3.95%)
  15. Հայաստանի դեմոկրատական կուսակցություն –5017 (0.39%
  16. «5165 ազգային պահպանողական շարժում» կուսակցություն – 15534 (1.22%)
  17. «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցություն – 3771 (0.3%)
  18. Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինք – 19142 (1.5%)
  19. «Ազգային օրակարգ» կուսակցություն – 721 (0.6%)
  20. «Վերելք» կուսակցություն – 1245 (0.1%)
  21. Ազատական կուսակցություն – 14923 (1.17 %)
  22. Հայոց արծիվներ- չեն մասնակցում ընտրությանը
  23. Հայաստանի եվրոպական կուսակցություն –2786 (0.22%)
  24. «Հայաստան» դաշինք – 268165 (21.4%)
  25. «Ազգային-ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն – 18767 (1.47%)
  26. «Ինքնիշխան Հայաստան» կուսակցություն – 3558 (0.28%): 

Ընտրողների ընդհանուր թիվն է 2 005 034, իսկ քվեարկությանը մասնակցել է 1 282 411 մարդ կամ ընտրողների 49.4 տոկոսը։ Անվավեր է ճանաչվել 4682 քվեաթերթիկ։ ԿԸՀ նախագահը հայտնեց նաև, որ ընտրությունների արդյունքների վերջնական ամփոփումը կկատարվի ընտրություններից հետո 7-րդ օրը, ինչպես նախատեսում է ՀՀ Ընտրական օրենսգիրքը: 

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ 

Ըստ օրենքի` եթե անցողիկ շեմը հաղթահարում են միայն երկու քաղաքական ուժ, ապա մանդատներ է ստանում նաև առավելագույն թվով ձայներ հավաքած երրորդ ուժը։

Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է