Հնդկաստանում կորոնավիրուսի նոր մուտացիայի դեպքեր են գրանցվել

Տեղի բժիշկների տվյալներով` այս մուտացիան կարող էր դառնալ Հնդկաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման պատճառներից մեկը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Հնդկաստանի Մահարաշտրա նահանգը հայտնել է նոր տեսակի կորոնավիրուսային մանրէահիմքով վարակվելու 20 դեպքի մասին, որը ստացել է «դելտա պլյուս» (B.1.617.2.1, Delta Plus) անվանումը:

26 նոր դեպք, 1 մահ` մեկ օրում. կորոնավիրուսային հիվանդության ընթացքը Հայաստանում

Ըստ ՌԻԱ Նովոստիի` բժշկական կրթության և հետազոտությունների վարչության ղեկավարը տեղի հեռուստատեսությամբ հայտնել է, որ կորոնավիրուսային մանրէահիմքով նոր վարակման դեպքեր են գրանցվել Նավի Մումբայ, Պալգհար և Ռատնագիրի քաղաքներում:

Վարակման դեպքերից հինգը հաստատվել է Ռատնագիրի նավահանգստային քաղաքում: Միևնույն ժամանակ վարակվածներից երկուսի մոտ հիվանդության ախտանշաններ չեն եղել:

Կորոնավիրուսը երկիրը մեծ դիակիզարանի է վերածել. խոսուն կադրեր Հնդկաստանից

«Դելտա պլյուսը» Հնդկաստանում հայտնաբերվել է 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, իսկ վերջերս տարածվել է նաև այլ երկրներում: Տեղի բժիշկների տվյալներով` այս մուտացիան կարող էր դառնալ Հնդկաստանում կորոնավիրուսի երկրորդ ալիքի բռնկման պատճառներից մեկը:

Հնդկաստանը կորոնավիրուսային ցուցանիշով երկրորդն է ամբողջ աշխարհում:

Առողջապահության նախարարության վերջին տվյալներով՝ կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը գերազանցել է 29,8 միլիոնը, առողջացել է 28,7 միլիոն մարդ, մահացել` ավելի քան 386 հազարը:

Հայաստանում քանի՞ մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ