Հայաստանում քանի՞ մարդ է պատվաստվել կորոնավիրուսի դեմ

Պատվաստումներն անվճար են, կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի - Sputnik․Հայաստանում Covid-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 20-ի դրությամբ կատարվել է 64 293 պատվաստում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Ռուսաստանի ՊՆ-ն կորոնավիրուսի դեմ «ծամոն» է մշակում

Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը։

«ԱստրաԶենեկա» և «Կորոնավակ» պատվաստանյութերով կարող են պատվաստվել 18 և բարձր տարիքի անձինք կամավորության սկզբունքով: Իսկ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումները նախատեսված են 18 տարեկանից բարձր խրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան բուժաշխատողների, սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար:

Պետությունը շուրջ 26.5 մլրդ դրամ է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման ու բուժման նպատակով

Պատվաստվելու ցանկություն ունեցողները նախապես պետք է զանգահարեն իրենց նախընտրած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվեն:

Պատվաստման թվային անձնագրերը և Հայաստանի խայտառակ ցուցանիշը. կորոնավիրուսային ամառ