«Դեռ վաղ է»․ Լավրովը՝ Ղարաբաղի հարցի վրա ՀՀ ընտրությունների ազդեցության մասին

Ռուսական կողմը շարունակում է քաջալերել Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի երկու եռակողմ համաձայնագրերի աշխատանքը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը վաղաժամ է համարում  Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վրա Հայաստանի խորհրդարանական ընտրությունների արդյունքների ազդեցության մասին խոսելը: Այս մասին նա հայտարարել Է Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։

«Ընտրությունները նոր են կայացել։ Դեռ պարզ չէ, թե ինչպես այդ արդյունքները կանդրադառնան նոր պայմաններում քաղաքական կյանքի ձևավորման վրա։ Եկեք սպասենք, մինչև ձևավորվի կառավարությունը»,-ասել է Լավրովը։

Նրա խոսքով՝ ռուսական կողմը ելնում է նրանից, որ երկու եռակողմ համաձայնագրերը, որոնք ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարները, գործում են ու համապատասխանում են բոլոր կողմերի շահերին:

Նոր ճգնաժամ է լինելու. Արա Աբրահամյանը` ԱԺ ընտրությունների արդյունքների մասին

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ը Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացուց ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Ադրբեջանը չի քննարկում հայ ռազմագերիներին հանձնելու հարցը». Զոհրաբյանը Ստրասբուրգում է