Դաշինքի թեկնածուն կձերբակալվի․ նա Վայոց Ձորում կաշառք է բաժանել քաղաքացիներին

Թեկնածուն հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել է 20000-ից մինչև 40000-ական ՀՀ դրամ կաշառք:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 21 հունիսի – Sputnik. ԿԸՀ-ն բավարարել է ընտրակաշառք տալու համար ձերբակալված պատգամավորության թեկնածուի վերաբերյալ միջնորդությունները, տեղեկացնում է ԱԱԾ-ն։ 

ՀՀ ԱԱԾ-ն պարզել էր, որ ընտրություններին մասնակցող դաշինքի պատգամավորության թեկնածուն Վայոց Ձորի մարզի 28 ընտրողներին անձամբ և միջնորդների միջոցով 2021թ. հունիսի 4-ից 14-ն ընկած ժամանակահատվածում առաջարկել, խոստացել և տրամադրել են 20000-ից մինչև 40000-ական ՀՀ դրամ կաշառք:

Եվս 1 անձ է ձերբակալվել 20 հազար դրամ ընտրակաշառք առաջարկելու կասկածանքով

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 1-ին մասի, 4-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի հատկանիշներով (ընտրողներին կաշառք տալը): Գործի շրջանակում ՀՀ ՀՔԾ-ում շարունակված նախաքննությամբ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու կասկածանքով ձերբակալվել էր 3 անձ, որոնցից մեկը՝ նշված դաշինքի պատգամավորության թեկնածուն:

Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատավարական ղեկավարում իրականացնող դատախազի կողմից սահմանված կարգով ՀՀ ԿԸՀ միջնորդություններ էին ներկայացվել՝ վերջինիս նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն և նրան ազատությունից զրկելուն համաձայնություն տալու վերաբերյալ: Այսօր կայացած նիստի արդյունքում ՀՀ ԿԸՀ-ն նշված անձի վերաբերյալ դատախազի երկու միջնորդությունները բավարարել են: 

«Քաղաքագետները չարաչար սխալվում են». ԲՀԿ–ն գնահատական կտա ընտրությունների վերաբերյալ

Նշվում է, որ տվյալ անձի ձերբակալման իրավաչափությունն ավելի վաղ վիճարկվել էր դատարանում, որն իր հունիսի 20-ի որոշմամբ մերժել է բողոքը՝ հաստատելով ձերբակալման իրավաչափությունը:

Ընտրական հանցագործությունների դեպքերով 87 նյութ է ստացվել. կան հարուցված քրգործեր

Դատախազական հսկողության ներքո միջոցներ են ձեռնարկվում  առերևույթ ընտրակաշառքի հանցավոր սխեմայում ընդգրկված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, նրանց արարքներին քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ: