ՌԱԴԻՈ

Արդյունքների լեգիտիմության հարցում կոնսենսուս չի լինի. Սուրենյանցը` ընտրությունների մասին

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը Sputnik Արմենիայի եթերում ամփոփել է ընտրական օրը` անդրադառնալով որոշ իրողությունների և միտումների։
Sputnik
Արդյունքների լեգիտիմության հարցում կոնսենսուս չի լինի. Սուրենյանցը` ընտրությունների մասին

Սուրեն Սուրենյանցի դիտարկմամբ`ընտրությունների օրը հնչեցին փոխադարձ մեղադրանքներ, հայտարարվեց կաշառք տալու մի քանի փաստի մասին, իշխանությունն ու ընդդիմությունն իրար մեղադրեցին տեխնիկական բնույթի կամ ոչ այնքան տեխնիկական բնույթի խախտումների մեջ, բայց առայժմ կողմերից որևէ մեկի կողմից համակարգային կամ ինստիտուցիոնալ խախտման մասին համեմանայնդեպս համոզիչ տեղեկություն չի եղել։

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

«Չեմ կարծում, որ մեր ընտրողների իրավագիտակցությունը և քաղաքացիական հասունությունն այնքան ցածր է, որ նրանք կարող են հանդուրժել փաստը, որ ընտրատեղամասում իրենց նախընտրած կամ ֆավորիտ կուսակցության քվեաթերթիկն իրենց չտան, հետևաբար գրեթե վստահ եմ, որ համակարգային խախտումների մասին տեղեկություն գոնե մինչև այս պահը չկա, կամ դրանք եղել են լատենտ, ինչի մասին հնարավոր կլինի խոսել, երբ արդեն ընտրությունների արդյունքները լինեն ակնհայտ, կամ էլ դրանք իսպառ բացակայել են, և մենք գործ ունենք քաոտիկ տեխնիկական խախտումների հետ»,– Sputnik Արմենիային ասաց քաղաքագետը։

Սուրենյանցի կարծիքով` հետընտրական գործընթացներ լինելու են, ինչով այս ընտրությունները կտարբերվեն 2018–ի ընտրություններից, որովհետև հասարակությունն ու քաղաքական պոլիտրան այնպիսի բևեռացման մեջ են, որ հաստատ պարտվող ուժերն ընտրությունների արդյունքները չեն ընդունելու, և մենք գործ կունենանք մի նոր իրողության հետ, երբ փոխադարձ անվստահությունն ու անջրպետը, բևեռացումն այնքան ահագնացող են, որ ընտրությունների արդյունքների լեգիտիմության հարցում այս անգամ կոնսենսուս չի լինի, ինչը նշանակում է և՛ ակտիվ փողոց, և՛ դիմումներ ՍԴ։

Քաղաքագետի կանխատեսմամբ` այս ընտրությունները չեն դառնալու հանրային համերաշխության բանալի։ Նա անհանգստություն հայտնեց առ այն, որ քաղաքական ճգնաժամն ավելի է խորանալու։

Հիշեցնենք` հունիսի 20–ին, ժամը 08։00–20։00–ն Հայաստանում քվեարկություն անցկացվեց 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված 2 593 572 քաղաքացիներից ընտրությանը մասնակցեցին 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։

Փաշինյանի կուսակցության արդյունքները չեն արտացոլում ՀՀ–ում տիրող իրական վիճակը․ փորձագետ

ԿԸՀ–ն արդեն ամփոփել է բոլոր 2008 ընտրատեղամասերի նախնական արդյունքները, որոնց համաձայն` «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 687 251 քվե (53.92%), «Հայաստան» դաշինքը՝ 268 165 (21.04%), «Պատիվ ունեմ» դաշինքը՝ 66 633 (5.23%), «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ 50 419 (3.95), «Հանրապետություն» կուսակցությունը՝ 38 713 (3,04), «Հայ ազգային կոնգրես» կուսակցությունը՝ 19 674 (1.54), «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը` 15 557 (1.22)։

«Իմ ցավը մի քիչ թեթևացավ, որ դուք մնացիք». զոհվածի մայրը` Եռաբլուր այցելած Փաշինյանին