Ընտրատեղամասերը փակվեցին. քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեց

Հանրապետության յուրաքանչյուր ընտրատեղամասում քիչ հետո կմեկնարկի ձայները հաշվելու գործընթացը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Հայաստանում ընտրատեղամասերն արդեն փակվեցին, քվեարկության համար նախատեսված ժամանակը սպառվեց։

Նշենք, որ քիչ հետո կմեկնարկի ձայները հաշվելու գործընթացը. ընտրատեղամասում գտնվողների ելումուտն այդ ընթացքում արգելվում է։

Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու ու բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել

Այսօր առավոտյանը ժամը 08։00–ին էր Հայաստանում տրվել ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնել էր` Հայաստանում ընտրելու իրավունք ունեցող 2 593 572 քաղաքացիներից ժամը 17։00-ի դրությամբ ընտրությանը մասնակցել են 989 972-ը կամ 38.17 տոկոսը։

Ընտրողների մասնակցության վերջնական տվյալները հայտնի կլինեն ժամը 21։00-ին։

Սյունիքի «Հայաստան» դաշինքի շտաբներից անձանց են բերման ենթարկում Երևան. Վարդևանյան

Հիշեցնենք, որ բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված էր 2510 թեկնածու: Արտահերթ ընտրություններին մասնակցում էր 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։