ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ տարածած անձը ներկայացել է ոստիկանության Երևան քաղաքի վարչություն։ Ինչպես հայտնում են ոստիկանությունից, քաղաքացին ներկայացել է ոստիկանության ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում։
Հիշեցնենք` այսօր սոցցանցերում տեղեկություն էր տարածվել ու տեսանյութ հրապարակվել, որ Երևանի փողոցներում «Հայաստան» դաշինքի դեմ հակաքարոզչական թերթիկներ են շաղ տրվել։
Այդ փաստերով ՀՀ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվել` ՀՀ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 40․1 հոդվածի, այն է՝ քվեարկության օրը կամ դրան նախորդող օրը քարոզչություն կատարելու հատկանիշներով։ Նյութերն ուղարկվելու են ԿԸՀ։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է