Ծափահարություններ` ընտրատեղամասը փակելիս․ 9/26–ում սկսվել է ձայների հաշվարկը․ տեսանյութ

Ընտրատեղամասի նախագահի խոսքով՝ իրենց քաղաքացիական պարտքն այստեղ կատարել է քաղաքացիների մոտ 57-60%-ը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Երևանի 9/26 ընտրատեղամասը փակվել է ծափահարությունների ներքո։ Հանձնաժողովի անդամները ծափահարել են հանձնաժողովի նախագահին՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արմինե Մանուկյանին:

«Հիանալի անցկացրինք ընտրությունները», - ասաց նրանցից մեկը։

Ծափահարություններ` ընտրատեղամասը փակելիս․ 9/26–ում սկսվել է ձայների հաշվարկը․ տեսանյութ

Մանուկյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ ամենադժվարը դեռ առջևում է, հանձնաժողովը լուրջ աշխատանք է կատարելու:

«Մասնակցությունն այս տարի շատ բարձր է, ավելի բարձր, քան 2018-ին։ Այն ժամանակ քվեարկել էր քաղաքացիների մոտ 40-45%-ը, իսկ այժմ՝ 57-60%-ը։ Եվ դա կանդրադառնա աշխատանքի ծավալի վրա, իհարկե, ընտրատեղամասում ձայների հաշվարկի համար 2-3 ժամ կպահանջվի», — պարզաբանեց Մանուկյանը։

Քոչարյանի դաշինքն ու Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտներ են. ՌԻԱ Նովոստիի հարցումը

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել