ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Հունիսի 19-ին զանգվածային թունավորման դեպք է տեղ ունեցել Տավուշի մարզում, հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 23:30-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Տարոնի բաժին ահազանգ է ստացվել, որ «սննդային ինտոքսիկացիա» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել մեծ թվով երեխաներ։ Ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Տավուշի մարզի Չինչին գյուղի բնակիչներ, 10-ամյա Օֆելյա Ա.-ն, 10-ամյա Էրիկ Ա.-ն, 10-ամյա Լիլիթ Դ.-ն, 10-ամյա Արեն Հ.-ն, 11-ամյա Վլադիմիր Ա.-ն, 8-ամյա Արմեն Բ.-ն, 11-ամյա Լիլիթ Բ.-ն, 12-ամյա Նարե Հ.-ն, 12-ամյա Արման Ա.-ն, 12-ամյա Հայկ Գ.-ն: Վերջիններս սովորում են Չինչին գյուղի դպրոցում:
Հիվանդանոց են տեղափոխվել նաև նույն դպրոցի ուսուցիչներ, Չինչին գյուղի բնակիչներ, 52-ամյա Մարինե Դանիելյանը, 62-ամյա Արուս Մայիլյանը, Տավուշի մարզի Վարագավան գյուղի բնակիչ, 51-ամյա Անահիտ Ասլանյանը, Չինչին գյուղի բնակիչ, 30-ամյա Աննա Թադևոսյանը, Բերդ քաղաքի բնակիչ, 35-ամյա Զարուհի Եղիազարյանը, Չինչին գյուղի բնակիչներ, 28-ամյա Մարիամ Եսայանն ու նույն դպրոցի վարորդ, 60-ամյա Մանվել Գյուրջինյանը:
Արմեն Չարչյանն ազատության մեջ է. տեսանյութ
Վերջիններս թունավորումը ստացել են նույն օրը Սանահինի եկեղեցի կատարած էքսկուրսիայի ժամանակ՝ առավոտյան Ալավերդի քաղաքի, իսկ ժամը 16:00-ին Դսեղ գյուղի մոտ տարբեր սննդամթերք ուտելու հետևանքով:
Փաստի առթիվ նախապատրաստված նյութերը ոստիկանության Տարոնի բաժնից փոխանցվել են ոստիկանության Թումանյանի բաժին: