ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում ժամը 20։00-ի դրությամբ քվեարկության իրավունք ունեցող կալանավորվածներից և դատապարտյալներից 812 անձ է մասնակցել ընտրությանը։ Տեղեկությունը հայտնում է քրեակատարողական ծառայությունը։
Նշվում է, որ հունիսի 20-ի դրությամբ քրեակատարողական հիմնարկներում պահվում են 2019 կալանավորված անձինք և դատապարտյալներ։ Նրանցից Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացված ցուցակներում ընդգրկված են և ընտրության իրավունք ունեն 999-ը (ՀՀ ընտրական օրենսգրքով սահմանվում է, որ ընտրելու իրավունք չունեն դիտավորությամբ կատարված ծանր և առանձնապես ծանր հանցանքների համար օրինական ուժի մեջ մտած դատավճռով դատապարտված և պատիժը կրող անձինք):
Նշենք, որ քվեարկության ժամանակ ենթադրյալ ընտրական իրավախախտումների վերաբերյալ քրեակատարողական հիմնարկներում հաղորդումներ կամ ահազանգեր չեն ստացվել։
Հիշեցնենք` այսօր Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված են 2 593 572 մարդ, որոնցից ընտրությանը մասնակցել են 1 281 174–ը կամ 49.4 տոկոսը։
Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Կուսակցությունների համար անցողիկ շեմը Ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։
Ընտրություններին մասնակցել է ընտրողների 49.4%-ը. ամենաբարձր մասնակցությունը Սյունիքում է