Քոչարյանի դաշինքն ու Փաշինյանի կուսակցությունը ֆավորիտներ են. ՌԻԱ Նովոստիի հարցումը

Խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. «Հայաստան» ընտրական դաշինքն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Հայաստանի արտահերթ խորհրդարանական ընտրություններում ֆավորիտ են համարվում: Այս մասին են վկայում ՌԻԱ Նովոստի գործակալության սոցիոլոգիական ծառայության անցկացրած հեռախոսային հարցման տվյալները:

Զենքով ընտրատեղամաս մուտք գործելու ու բռնություն գործադրելու փաստով քրգործ է հարուցվել

Հարցումն անցկացվել է 2021 թվականի հունիսի 6-14-ը։ Հարցումն անցկացվել է հայաստանցիների նախընտրական տրամադրությունները պարզելու նպատակով, մասնակցել են տարբեր սեռի ու տարիքի 992 մարդ Հայաստանի տարբեր բնակավայրերից։ Վիճակագրական սխալը չի գերազանցում 3,2%-ը։

Հետազոտությունը ցույց է տվել, որ ընտրողների շրջանում ֆավորիտը «Հայաստան» դաշինքն է, որը ձևավորվել է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շուրջ։ Նրա օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 32 տոկոսը: Ըստ հարցման՝ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին պատրաստ է քվեարկել հարցվածների 24 տոկոսը:

Քվեարկած թերթիկը լուսանկարելն ու տարածելն արգելված է օրենքով. ՄԻՊ

 «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հավաքում է 4 տոկոս, «Պատիվ ունեմ» դաշինքն ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը՝ 2-ական տոկոս։ Հարցման մասնակիցների 10 տոկոսն ասել է, որ չի գնա ընտրությունների, մասնակիցների ևս 10 տոկոսը դժվարացել է պատասխանել` ում կընտրի: Մասնակիցների 16 տոկոսն առաջարկել է քվեարկության իր տարբերակը։

Այսօր Հայաստանում քվեարկություն է անցկացվել 2008 ընտրատեղամասերում։ Ընտրողների ցուցակներում ընդգրկված է 2 593 572 մարդ։

Խորհրդարանական ընտրություններին մասնակցում են 21 կուսակցություն և 4 դաշինք։

Կուսակցությունների համար անցողիկ շեմը ընտրական օրենսդրությամբ 5 տոկոս է, դաշինքների համար՝ 7 տոկոս։ Ընտրողների մասնակցության շեմ չկա։

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ