Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը ընտրատեղամաս եկավ ընտանիքի անդամների` կնոջ, որդու և երեք դուստրերի հետ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ընտրատեղամաս եկավ ընտանիքի անդամների` կնոջ, որդու և երեք դուստրերի հետ։

Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ
Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ

Ընտրատեղամասում հերթ էր, ինչին Փաշինյանն արձագանքեց. «Էս հե՞րթ է»։ Ապա ընտանիքով կանգնեցին իրենց հերթին սպասող ընտրողների շարքի վերջում։

Մի քանի րոպե սպասելուց հետո նա իր հերթը զիջեց նաև ընտանիքի անդամներին, իսկ ինքը քվեարկեց վերջինը։

Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ

Քաղաքացիական պարտքը կատարելուց հետո Փաշինյանը չպատասխանեց ընտրատեղամասում աշխատող լրագրողների հարցերին։ Բայց չմերժեց իր հետ լուսանկարվել ցանկացող պատանու խնդրանքը։

Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ

Դրանից հետո Փաշինյանն շտապեց նստել ավտոմեքենան ու հեռացավ տեղամասից։

Նիկոլ Փաշինյանը սպասում է ընտրելու իր հերթին. լուսանկարներ և տեսանյութ

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել