ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. Անհայտ անձինք կրակել են «Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքի» վարչապետի թեկնածու Արման Բաբաջանյանի մեքենայի ուղղությամբ։ Այդ մասին Բաբաջանյանն ահազանգել է Facebook-ի իր պաշտոնական էջում և լուսանկարներ տեղադրել։
Լուսանկարներում երևում է, որը կրակոցոցի վնասվել է մեքենայի դիմապակին։
«Կրակել են ավտոմեքենայիս վրա: Երբ մարդասպանը, գողը, մաֆիոզը ազատության մեջ է այն էլ մասնակցում է ընտրության այսպիսի պատահարներից չենք խուսափելու»,- լուսանկարներին կից գրել է Բաբաջանյանը։ Նա խոստացել է կատարվածի մասին մանրամասներ հայտնել քիչ անց:
Sputnik Արմենիային ոստիկանությունից տեղեկացրեցին, որ ահազանգը ստացել են։
Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։
Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։
Թաց ընտրաթերթիկներ, ընտրողի անվան բացակայություն. Գյումրիում ևս ընտրական ակտիվություն է
Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։