«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց ու գնահատեց իր շանսերը

Երկրորդ նախագահը կատարեց իր ընտրությունը և լրագրողների հետ խոսեց իր ակնկալիքների ու ընտրախախտումների մասին։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik․ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց Երևանի 7/3 ընտրատեղամասում։ Նա եկել էր ընտրության կնոջ՝ Բելլա Քոչարյանի հետ։

«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց ու գնահատեց իր շանսերը

Լրագրողների առաջին հարցին՝ որքա՞ն է գնահատում իր շանսերը, Քոչարյանը արձագանքեց. «Կասկածո՞ւմ եք»։

«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց ու գնահատեց իր շանսերը
«Առաջին հերթին քվեարկել եմ հանուն արժանապատիվ խաղաղության և տնտեսական վերելքի։ Սա է իմ ընտրությունը», - ասաց Քոչարյանը։

Նա նշեց, որ բազմաթիվ դեպքեր են գրանցվել ընտրախախտումների մասին՝ ներառյալ «Հայաստան» դաշինքին նմանակող քվեաթերթիկները՝ «Հայասպան» անվան տակ։

Նախագահ Արմեն Սարգսյանը կատարեց իր ընտրությունը. տեսանյութ

«Արդեն կան կադրեր ցանցում և այն փաստը, որ դեռևս հայտնաբերված չէ, թե դա ով է արվել, մեծ կասկած է հարուցում, որ դա կատարվում է իշխանության կողմի կամ նրանց ուղղորդմամբ։ Եթե մեկ-երկու ժամվա մեջ չհայտնաբերվեն անողները, մենք կհայտարարենք, որ դա արվում է իշխանության ուղղորդմամբ», - ասաց երկրորդ նախագահը։

Անդրադառնալով «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանի ձերբակալությանը՝ Քոչարյանն ասաց, որ որևէ հիմք չկար ձերբակալության։

«Ինքն իր կարծիքն է ասել, չեմ կարծում որևէ ճնշման առիթ կար այնտեղ», - ասաց երկրորդ նախագահը։

Լրագրողների հարցին՝ կլինե՞ն արդյոք հետընտրական զարգացումներ, Քոչարյանը ասաց՝ մի՛ վռազեք։

«Կասկածո՞ւմ եք»․ Ռոբերտ Քոչարյանը քվեարկեց ու գնահատեց իր շանսերը

«Առաջ չընկնենք, մեկ-երկու օրից պարզ կդառնա», - ասաց նա։

Նա նաև խոսեց ՀՀ կյանքում Կարեն Կարապետյանի հնարավոր դերի մասին։ 

«Ակնհայտ է, որ Կարեն Կարապետյանը մեզ աջակցում է, սակայն ինչպիսին կլինի նրա հետ համագործակցությունը, պարզ կդառնա ընտրությունների հետո», - ասաց Քոչարյանը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում տրվեց ԱԺ արտահերթ ընտրությունների մեկնարկը 2008 ընտրատեղամասում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջազգային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպություններ՝ թվով 833 միջազգային դիտորդներ։

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։

Ուր զանգել ընտրությունների ժամանակ խնդիր տեսնելիս․ ՄԻՊ-ը հեռախոսահամարներ է տրամադրել