«Ինքնիշխան Հայաստանի» ընտրողին հրաժարվել են 26 համարի քվեաթերթիկ տալ. Սանասարյան

Իրենց կուսակցության քվեաթերթիկի բացակայության մասին ավելի վաղ հայտնել էր  ՀԴԿ-ի վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի - Sputnik. 3/11 Կ. Ուլնեցու փ. 76 16 ընտրատեղամասում հանձնաժողովի անդամները «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ընտրողին հրաժարվել են տրամադրել 26 համարի քվեաթերթիկը, այս մասին ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության նախագահ,  վարչապետի թեկնածու Դավիթ Սանասարյանը։

Զինվորների` ուղղորդված քվեարկության մասին լուրերն անհիմն են. ՊՆ

«Երկրորդ անգամ քվեաթերթիկը պահանջելուց հետո պատճառաբանել են, որ 25 ուժ է մասնակցում, և 26 համար չկա։ Քաղաքացին պատրաստ է բացատրություն տալ։ Հրավիրում ենք իրավապահ մարմինների ուշադրությունը»,-նշել է Սանասարյանը։

Հիշեցնենք, որ իրենց կուսակցության քվեաթերթիկի բացակայության մասին ավելի վաղ հայտնել էր  ՀԴԿ-ի վարչապետի թեկնածու Տիգրան Արզաքանցյանը։

Նշենք, որ այսօր առավոտյանը ժամը 08։00–ին Հայաստանում մեկնարկել են ԱԺ արտահերթ ընտրությունները 2008 ընտրատեղամասերում։ Տեղամասերից 479–ը տեղակայված են մայրաքաղաք Երևանում, 1 529–ը` մարզերում։

Ընտրողների ցուցակներում այս պահին ընդգրկված է 2 մլն 593 հազար 572 ընտրող: Բոլոր քաղաքական ուժերի ընտրական ցուցակներում միասին վերցրած ընդգրկված է 2510 թեկնածու: Ընտրություններին կհետևեն 8 միջագային և օտարերկրյա դիտորդական առաքելություն իրականացնող կազմակերպությունների 833 միջազգային դիտորդներ։

«Լռության օր է». Լևոն Տեր-Պետրոսյանը լուռ քվեարկեց ու հեռացավ. տեսանյութ

Արտահերթ ընտրություններին մասնակցում է 25 քաղաքական ուժ, որից 4-ը դաշինք են, 21-ը` կուսակցություն։