Ազատաշենում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել. ՔԿ

Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի – Sputnik. Ազատաշենում հնչած կրակոցների դեպքով քրեական գործ է հարուցվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմտեն` մանրամասներ հայտնելով այսօրվա դեպքից։

Հայտնել էինք, որ այսօր առավոտյան ժամը 8:30 կրակոցներ են հնչել Մասիսի Ազատաշեն գյուղի թիվ 11/11 ընտրատեղամասում: Պարզվել է, որ ընտրատեղամասից դուրս տեղի է ունեցել վիճաբանություն ԲՀԿ-ի և «Վերելք» կուսակցությունների ներկայացուցիչների միջև, ինչի ժամանակ գազային ատրճանակից կրակոց է հնչել:

Տպագրական խոտանն անվավեր համարելու հիմք չէ. Մուկուչյանն արձագանքել է «Հայաստան» դաշինքին

«Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 149.2-րդ հոդվածի 2-րդ մասով (ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) և 154.4-րդ հոդվածով (զենքով` տեղամասային կենտրոն մուտք գործելը)»,-նշված է հաղորդագրության մեջ։

ՔԿ–ն հավելում է, որ կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել է 3 հատ 9 մմ տրամաչափի փամփուշտ, որոնցից մեկը՝ չկրակված, առգրավվել է հանցագործության գործիք հանդիսացող գազային ատրճանակը:

Հիշեցնենք, որ «Վերելք» կուսակցության վստահված անձ Էրիկ Եփրեմյանը Sputnik Արմենիային ներկայացրել էր տեղի ունեցած միջադեպի հանգամանքները, որի մասնակից են եղել մի կողմից ինքն ու իր հայրը, մյուս կողմից` ԲՀԿ-ի մի քանի ներկայացուցիչներ։

Էրիկ Եփրեմյանի տեղեկացմամբ`ինքը ներկայացել է ընտրատեղամաս, որպեսզի հետևի ընտրական գործընթացին`իրականացնելով վստահված անձի կարգավիճակից բխող իր առաքելությունը և հայտնաբերել է, որ ընտրատեղամասում չկա գործընթացը նկարահանող տեսախցիկը։ Քիչ անց ընտրատեղամաս է եկել նաև նրա հայրը` պատգամավորի թեկնածու Սամվել Գաբրիելյանը, որը նույնպես տեսախցիկների հարցն է բարձրացրել։

Սյունիքի «Հայաստան» դաշինքի շտաբներից անձանց են բերման ենթարկում Երևան. Վարդևանյան

Այդ ընթացքում մի քանի հոգի միջամտել են ու հրահրել սադրիչ վիճաբանություն` միանգամից հարվածներ հասցնելով հորն ու որդուն։ Ծեծկռտուքը շարունակվել է դրսում. այդ ընթացքում հորն այնքան են հարվածել, որ կորցրել է գիտակցությունը, որից հետո Էրիկ Եփրեմյանն իր իսկ գազային ատրճանակով օդ է կրակել։