Արքայազն Չարլզը կզրկի տիտղոսից իր թոռանը՝ Հարրիի ու Մեգանի առաջնեկին

Ավելի վաղ` հունիսին, տասնյակ հազարավոր բրիտանացիներ Եղիսաբեթ երկրորդին խնդրել էին բոլոր տիտղոսներից զրկել իր թոռանը՝ արքայազն Հարրիին:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի -Sputnik. Մեծ Բրիտանիայի թագուհու որդին՝ արքայազն Չարլզը, մտադիր է բարձրագույն տիտղոսից զրկել արքայազն Հարրիիի ու Մեգան Մարքլի առաջնեկին: Տեղեկությունը հայտնում է The Mirror պարբերականը։

Սկանդալային հարցազրույց․ Մեգան Մարքլը՝ ռասիզմի և արքայական ընտանիքի հետ «պատերազմի» մասին

Հայտնի է, որ արքայազն Չարլզը բրիտանական գահի հերթում առաջին տեղն է զբաղեցնում։ Նա մտադիր է փոխել հիմնական իրավական փաստաթղթերը, որ իր թոռը՝ Արչին, երբեք արքայազնի տիտղոս չստանա։

Նաև հաղորդվում է, որ գահին նստելուց հետո նա պատրաստվում է սահմանափակել հիմնական թագավորական անձանց թիվը, քանի որ թագավորական ընտանիքի պահպանման համար չափից շատ են հարկատուների միջոցներ ծախսվում:

Այդ որոշումն ըստ հրատարակության տեղեկատվության՝ զայրացրել է արքայազն Հարրիին ու Մեգանին, և նրանց հարաբերությունները թագավորական ընտանիքի հետ զգալիորեն վատացել են:

Արքայազն Հարրին և Մեգան Մարքլը դուստր են ունեցել. հայտնի է երեխայի անունը

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հունիսին երկրի տասնյակ հազարավոր քաղաքացիներ խնդրագրով դիմել են Թագուհի Եղիսաբեթ երկրորդին ու խնդրել զրկել իր թոռանը՝ արքայազն Հարիին, բոլոր տիտղոսներից: Ակցիայի նախաձեռնողը բրիտանական թագավորական ընտանիքի մասին գրքերի հեղինակ լեդի Քոլին Քեմփբելն է (Colin Campbell): Գրողի կարծիքով՝ Սասեքսի դուքսն ու նրա կինը իրենց գործողություններով վնասում են երկրի հեղինակությանը։

2020 թվականի ապրիլի 1-ից արքայազն Հարրին ու Մեգան Մարքլը դադարել են կատարել թագավորական ընտանիքի անդամների պարտականությունները: Նրանք տեղափոխվել են ԱՄՆ՝ աշխատելու և ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու նպատակով։

Հունիսի 6-ին Հարրին ու Մեգանը երկրորդ անգամ ծնողներ են դարձել. նրանք դուստր են ունեցել, որին անվանել են Լիլիբեթ Դիանա:

Հարրին ու Մեգանը դստերը Դիանա չե՞ն անվանի․ հայտնի է՝ ինչ անվան մասին է մտածում զույգը