ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Արևելյան Անատոլիայում պեղումների ժամանակ մի խումբ թուրք հնագետներ հայտնաբերել են Ուրարտու պետության ժամանակաշրջանում կառուցված հնագույն ամրոցի ավերակներ։ Ամրոցը գտնվում է լեռներում, գիտնականները կարծում են, որ շինությունը մոտ 2800 տարեկան է։ Գտածոյի մասին հայտնում է Anadolu Agency-ն։
Մեծամորի պեղումների գտածոները զարմացրել են միջազգային հնագետներին
Հնագույն ամրոցը հայտնաբերվել է ծովի մակարդակից 2,5 կմ բարձրության վրա։ Հնագիտական աշխատանքների ընթացքում մշակութային շերտ է բացվել կրաքարային բլոկներից կառուցված հզոր ամրությունների ավերակներով և ջրի հավաքման համար նախատեսված, ավելի քան վեց մետր խորությամբ տարողունակ ամբար: Բացի այդ, ինչպես բնորոշ է նման օբյեկտներին, հայտնաբերվել են կավե սպասքի բազմաթիվ բեկորներ։
Գիտնականները ենթադրում են, որ ամրոցը կառուցվել է Ուրարտուի թագավորության ժամանակաշրջանում, բայց ավելի շատ օգտագործվել է միջնադարում։