ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան ամուսնուն`Մաքսիմ Գալկինին, շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել իր կյանքում հայտնվելու համար։
Նշենք որ հունիսի 18-ին հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինը դարձավ 45 տարեկան։ Զույգը շքեղ երեկույթ է կազմակերպել, որին մասնակցել են ռուսական շոու բիզնեսի աստղերը, հարազատները։
Հյուրերից մեկը ՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, Instagram-ում հրապարակել է Ալլա Պուգաչովայի շնորհավորանքի տեսանյութը։
Երգչուհին ասում է, որ իր համար Գալկինը միշտ երիտասարդ ամուսին է լինելու, և որ ինքը երջանիկ է իրենց տարիքային տարբերության համար:
Կնոջ կենացից հուզված Գալկինը քնքշորեն գրկում է նրան՝ առաջարկելով սկզբում խմել իր, իսկ հետո՝ Ալլայի կենացը։
Նշենք, որ երեկ վաղ առավոտյան Գալկինին շնորհավորել էին նրա զույգ երեխաները։
Ինչպես է հաջողվում 9 տարի շարունակ ապրել միասին. Գալկինը փակագծեր է բացել
Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն ամուսնացել են 2011 թվականին։ Նրանք երկու զավակ ունեն` մեկ դուստր և մեկ որդի։ Սա Գալկինի առաջին ամուսնությունն է, երգչուհու` հինգերորդը։ Պուգաչովայի ավագ դուստրը` հայտնի երգչուհի Քրիստինա Օրբակայտեն, 50 տարեկան է։
Ալլա Պուգաչովան երեկույթի է ներկայացել չափազանց կարճ հագուստով. լուսանկար և տեսանյութ