Ռոհանին հանդիպել է իր իրավահաջորդին ու պաշտոնապես շնորհավորել նրան

Հասան Ռոհանին պաշտոնապես շնորհավորել է իր իրավահաջորդին՝ Էբրահիմ Ռայիսիին․ Իրանի ապագա նախագահը, ըստ նախնական տվյալների, ստացել է քվեների 62 տոկոսը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Իրանի նախագահ Հասան Ռոհանին հանդիպել է նախագահի պաշտոնում իր իրավահաջորդի՝ Էբրահիմ Ռայիսիի հետ և շնորհավորել նրան ընտրություններում տարած հաղթանակի առթիվ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով գործող նախագահի մամուլի քարտուղար Ալիրեզա Մոեզիին:

Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկումը կհանգեցնի լոգիստիկ գլոբալ ծրագրերի իրականացմանը

Երեկ Իրանում նախագահական ընտրություններ են կայացել։ Ի սկզբանե նախատեսվում էր քվեարկությունն անցկացնել մինչև կեսգիշեր, սակայն իշխանությունները թույլ են տվել շարունակել մինչև ուշ գիշեր:

«Նախագահ Ռոհանին, ժամանելով Ռայիսիի գրասենյակ, շնորհավորել է նրան ընտրություններում հաղթելու առթիվ»,-գրել է Մոեզին Twitter-ի իր էջում։

Նախնական տվյալներով` նախագահական ընտրություններում առաջատարը Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին է, որն այս պահին հավաքել է քվեների ավելի քան 62 տոկոսը՝ 28,6 միլիոնից 17,8 միլիոնը: Ռայիսիի բոլոր մրցակիցներն արդեն ընդունել են նրա հաղթանակը։

Իրանը զրկվել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունքից