Հայտնի է` ով է հաղթել Իրանի նախագահական ընտրություններում

Իրանի գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. Իրանի նախագահական ընտրություններում հաղթել է դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Իրանում ՀՀ դեսպանն այցելել է Bahman Group ավտոմեքենաշինական ընկերություն

Նշենք, որ Իրանում նախագահական ընտրություններն անցկացվել են երեկ`հունիսի 18–ին։

Ի սկզբանե յոթ թեկնածու էր մրցում Իրանի ղեկավարի պաշտոնի համար, բայց նրանցից երեքը հետ էին վերցրել իրենց թեկնածությունը: Պայքարը ծավալվել էր Իրանի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսիի, երկու այլ պահպանողական քաղաքական գործիչների՝ Ընդունված որոշումների նպատակահարմարության խորհրդի քարտուղար Մոհսեն Ռեզայի և Իրանի խորհրդարանի փոխնախագահ Հոսեյն Գազիզադե Հաշեմիի, ինչպես նաև բարեփոխիչ և Իրանի Կենտրոնական բանկի նախկին ղեկավար Աբդոլնասեր Հեմաթիի միջև:

Նշենք, որ Իրանի նախագահի թեկնածու Մոհսեն Ռեզային արդեն շնորհավորել է Էբրահիմ Ռաիսիին նախագահական ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ:

«Կունենանք երկարությամբ նախադեպը չունեցող 2 թունել, Իրան դուրս կգանք». Պապիկյան

«Ես շնորհավորում եմ գերագույն առաջնորդին, Իրանի ժողովրդին իմ եղբոր՝ Էբրահիմ Ռայիսիի ընտրվելու կապակցությամբ»,- ասել է նա։

Գործող նախագահ Հասան Ռոհանին չէր առաջադրվել, քանի որ լրանում էր նրա պաշտոնավարման երկրորդ ժամկետը: Փորձագետները կանխատեսում էին, որ կհաղթի դատական իշխանության ղեկավար Էբրահիմ Ռայիսին, որին սատարում էր Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:

Վարդան Կոստանյանը Իրանում Հայաստանի առևտրական կցորդ է նշանակվել