Գաբրիելյանի առնչությունը կստուգեն. դատախազությունը զբաղվում է աղմկահարույց տեսանյութով

ՄԻՊ–ը տեղեկություններ է ստացել, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը ՔՊ–ի հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյանը:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում հայտնել է, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտներին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հավաքին հարկադրաբար տանելու վերտառությամբ ուղեկցվող տեսանյութը համացանցում հրապարակվելուց անմիջապես հետո այն արձանագրվել է ՀՀ դատախազությունում իրականացվող մշտադիտարկման արդյունքում։ Տեղեկությունը հայտնում է գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։

Գորիսի «Գուսան Աշոտ» մշակույթի կենտրոնի տնօրենը կալանավորվել է

Նա Facebook–ի իր էջում գրել է, որ Գեղարքունիքի մարզի դատախազության կողմից ոստիկանությանը հանձնարարվել է ստուգողական գործողություններ իրականացնել նշված հանգամանքների կապակցությամբ:

Ըստ Աբրահամյանի` Մարդու իրավունքների պաշտպանի կողմից համապատասխան հայտարարության տարածումից հետո դատախազության կողմից հանձնարարվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով նյութեր նախապատրաստել և այդ շրջանակում ստուգման առարկա դարձնել Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատում նմանատիպ հնարավոր դրսևորումների առկայությունը, այդ թվում՝ դրանց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյանի հնարավոր առնչությունը:

Հիշեցնենք` այսօր ՄԻՊ–ը հրապարակել էր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության և «Հայաստան» դաշինքի եզրափակիչ հավաքներին վարչական ռեսուրսի չարաշահման մշտադիտարկման արդյունքները։ Պարզվել է, որ «Սևան» հոգեկան առողջության կենտրոնի պացիենտները հավաքին չեն մասնակցել: Փոխարենը՝ պարզվել է, որ տեղի է ունեցել աշխատակիցների կազմակերպված մասնակցություն հավաքին. խոսքը օրվա հերթափոխն ավարտած աշխատակիցների մասին է: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հոգեբուժարանի աշխատակիցների հարկադրական մասնակցության դեպքեր չի հայտնաբերել:

ՄԻՊ աշխատակազմին ներկայացվել են տեղեկություններ, որ Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատի աշխատակիցների մասնակցությունը հավաքին համակարգել է «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի» տնօրեն Վիլեն Գաբրիելյանը: Համաձայն ձեռք բերված տվյալների՝ Գաբրիելյանը տուն-ինտերնատի տնօրենին տվել է կոնկրետ գործողություններ կատարելու ապօրինի հրահանգներ, համակարգել է նրա աշխատանքները՝ կապված հունիսի 17-ի հավաքին աշխատակիցների մասնակցությունն ապահովելու հետ: