Զինծառայողներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշողները կպատժվեն. ԳՇ

Նշվում է, որ զինվորը ցանկացած պարագայում պարտավոր է կատարել վերադասի հրամանը, և այս պարագայում պարզապես կատարվել է հրաման։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբը դատապարտում է զինծառայողներին քաղաքական գործընթացներում ներգրավելու փորձերը։

Ինչով առանձնացավ այս քարոզարշավը մյուսներից. ամփոփում է քաղաքագետը

«Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ԶՈւ գլխավոր շտաբի վարչակազմակերպչական վարչության տեղեկատվության բաժնի պետ, գնդապետ Սամվել Ասատրյանը։

«Զինվորը ցանկացած պարագայում պարտավոր է կատարել վերադասի հրամանը, և այս պարագայում, մեր կարծիքով, պարզապես կատարվել է հրաման՝ անկախ այն հանգամանքից, թե արդյոք տեսանյութում հնչած միտքը արտացոլում է նրանց ցանկությունը, թե ոչ։ Զինծառայողներին քաղաքական գործընթացների մեջ ներքաշելը դատապարտելի է, և մեղավորները կպատժվեն օրենքով սահմանված կարգով․ մանրամասները կպարզվեն ծառայողական քննության արդյունքում»,- ասել է գնդապետ Սամվել Ասատրյանը։

Նշենք, որ սոցիալական ցանցերով տարածվել է տեսանյութ, որում N զորամասի զինծառայողները հայտարարում են, որ սատարում են «Հայաստան» դաշինքին։

Դատապարտելի երևույթ. ՄԻՊ-ը դիմել է ոստիկանությունը` Փաշինյանի հավաքի մուրճերի խնդրով

Հիշեցնենք` «Հայաստան» դաշինքի մեջ են մտնում ՀՅԴ–ն և «Վերածնվող Հայաստանը»։ Այն գլխավորում է ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Հայաստանում ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունսիս 20–ին։