ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունում սկսել են Covid-19-ի դեմ նոր հակավիրուսային դեղամիջոց մշակել մաստակի տեսքով։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով իր աղբյուրին։
«Ծամոնի տեսքով դեղամիջոցը մշակում է պաշտպանության նախարարության 48-րդ կենտրոնական գիտահետազոտական ինստիտուտը։ Դեղի օգտակար հատկությունների հետ կիրառման մատչելի ձևի համադրումը դրական ազդեցություն կապահովի նոր կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ ինստիտուտը ստեղծում է նաև կորոնավիրուսի դեմ մուկոզալ (ոչ ներարկվող) պատվաստանյութի պաստեղային տարբերակը։
«Փորձարկումների ավարտից հետո այս պատվաստանյութը կներառվի բուժման տարբեր սխեմաներում և կօգտագործվի որպես կանխարգելիչ դեղամիջոցների կիրառման գոյություն ունեցող մեխանիզմների հավելում»,-ավելացրել է աղբյուրը։
Ամերիկացի գիտնականները մեկ վայրկյանում կորոնավիրուսը ոչնչացնելու միջոց են գտել
2020 թ․-ին ՌԴ պաշտպանության նախարարության 48-րդ վարչությունը Գամալեայի անվան համաճարակաբանության և մանրէաբանության ազգային հետազոտական կենտրոնի հետ համատեղ մշակել է նոր կորոնավիրուսային վարակի դեմ «Սպուտնիկ V» վերահամակցված պատվաստանյութը։
Պետությունը շուրջ 26.5 մլրդ դրամ է ծախսել կորոնավիրուսի կանխարգելման ու բուժման նպատակով