ՌԴ-ն շփումների մեջ է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բոլոր կողմերի հետ. Պեսկով

Կրեմլի ներկայացուցիչը շեշտում է, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի կայունացմանը։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հոնիսի - Sputnik. Ռուսաստանը սերտ շփումների մեջ է Թուրքիայի, Հայաստանի ու Ադրբեջանի հետ՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակը կայունացնելու համար։ Այդ մասին լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Լավրովը ասեկոսե է անվանել Ադրբեջանում Թուրքիայի ռազմակայանների տեղակայման մասին լուրը

«Մենք սերտ շփումների մեջ ենք թե՛ Անկարայի, թե՛ Բաքվի, թե՛ Երևանի հետ ու կարծում ենք, որ ցանկացած քայլ պետք է նպաստի Անդրկովկասում իրավիճակի կայունացմանը, ինֆրաստրուկտուրայի զարգացմանը, տրանսպորտային հաղորդակցությանը, իրավիճակի ընդհանուր բարելավվմանը ու չպետք է պարունակի ինչ-որ տարրեր, որոնք կարող են լարվածության աճի պատճառ դառնալ»,-ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

Հիշեցնենք` 2020թ.–ի սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Ադրբեջանը Թուրքիայի աջակցությամբ լայնածավալ ռազմական հարձակում սկսեց արցախա–ադրբեջանական սահմանի ողջ երկայնքով։

2020թ.–ի նոյեմբերի 9-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը համատեղ հայտարարություն ընդունեցինլ ռազմական գործողությունների դադարեցման վերաբերյալ։

Քոչարյանը խոստանում է վերադառնալ Ռուսաստանի հետ հարաբերություններին՝ առանց «մութ խաղերի»

Եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը ՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:

Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին:

Ղարաբաղում խաղաղապահ գործողության գինն ու վարկանիշը. թվերն ավելի քան խոսուն են