Պեսկովը խոսել է Հայաստանում կայանալիք ընտրությունների մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը լրագրողների խնդրանքով պատասխանել է հետևյալ հարցին` ի՞նչ է ակնկալում Կրեմլը Հայաստանի ընտրություններից, և ո՞ւմ է աջակցում Մոսկվան:
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Մոսկվան ցանկանում է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրությունները հաջողությամբ անցկացվեն։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հարցն առնվազն տարօրինակ է։ Անկասկած, մենք հաջող ընտրություններ ենք ցանկանում մեր մերձավոր դաշնակցին ու գործընկերոջը», - ասել Է նա ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի Կրեմլը այդ ընտրություններից և ում է սատարում:

Հայաստանում արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20-ին, կմասնակցեն 21 կուսակցություն և չորս դաշինք: Դաշինքների համար անցողիկ է 7% շեմը, կուսակցությունների համար՝ 5%-ը։

ՌԴ-ն շփումների մեջ է Լեռնային Ղարաբաղի իրավիճակի բոլոր կողմերի հետ. Պեսկով