Փաշինյանի քարոզարշավին մասնակցելն արգելելու համար Գորիսում պաշտոնյա է ձերբակալվել

Նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Քարոզարշավին մասնակցելն արգելելու դեպքով քրեական գործ է հարուցվել, կա ձերբակալված։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը։ 

ՌԴ դեսպանը Գորիսում հանդիպել է Առուշանյանին և ծանոթացել ռուս զինծառայողների առօրյային

«Հունիսի 15-ին, ժամը 14.55-ին, ոստիկանության Գորիսի բաժնում Գորիսի մշակույթի կենտրոնի աշխատակցուհիներից մեկը հաղորդում էր տվել, որ ժամը 12.00-ի սահմաններում Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենը արգելել է իրեն մասնակցելու Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզարշավին՝ սպառնալով ազատել աշխատանքից»,–նշված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ նախապատրաստված նյութերով ոստիկանության Գորիսի բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 149.1-րդ հոդվածի (Ընտրական իրավունքի իրականացմանը, ընտրական հանձնաժողովների աշխատանքներին կամ ընտրությանը մասնակցող անձանց լիազորությունների իրականացմանը խոչընդոտելը) 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով։ Հունիսի 17-ին մշակույթի կենտրոնի տնօրենը ձերբակալվել է։

Հայաստանում քաղաքացիական բախումներ չեն լինելու, Մարտի 1 չի կրկնվելու. Փաշինյան

Նախաքննությունը շարունակվում է։

Հավելենք` հունիսի 20–ին Հայաստանում անցկացվելու են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, որոնց մասնակցելու հայտ են ներկայացրել 21 կուսակցություն և 4 դաշինք։ 

Հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը, որը կավարտվի ընտրություններից մեկ օր առաջ` հունիսի 19–ին։

Հույս ունեմ տեսնել ամենաակտիվ հոխորտացողներին. Փաշինյանը կրկին հրավիրում է բանավեճի