Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Վրաստանում ոսկու մաքսանենգության համար

Քննության տվյալներով՝ ձերբակալվածները կարողացել են «Սարփի» անցակետով ավելի քան կես կիլոգրամ ոսկյա իրեր տեղափոխել Թուրքիայից Վրաստան։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի - Sputnik. Հայաստանի երկու քաղաքացիներ ձերբակալվել են Վրաստանում՝ Թուրքիայից մեծ խմբաքանակ ոսկյա իրերի մաքսանենգության համար։ Տեղեկությունը հայտնում է Sputnik Վրաստանը։

Չեխ իրավապահները ձերբակալել են «օրենքով գող» Վիտալի Ավդիյանին

Հետաքննությունը պարզել է, որ ձերբակալվածները գաղտնի կերպով Թուրքիայից չհայտարարագրված թանկարժեք իրեր են տեղափոխել Վրաստան «Սարփի» սահմանային անցակետով:

Առգրավվել են 508,66 գրամ կշռող ոսկյա իրեր։ Մաքսանենգ ապրանքի ընդհանուր արժեքը գերազանցել է 56 253 լարին (17,8 հազար դոլար):

Քրեական գործը հարուցվել է «Վրաստանի մաքսային սահմանով ապրանքների տեղափոխման հետ կապված կանոնների խախտում, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ» հոդվածով։ Հանցանքը պատժվում է ազատազրկմամբ ՝ 8-11 տարի ժամկետով: