«Դեպի ուժեղ Հայաստան». Ռոբերտ Քոչարյանի աջակիցների ամփոփիչ հանրահավաքի ամենավառ կադրերը

Sputnik

Երևանի Հանրապետության հրապարակն այսօր երեկոյան խիստ մարդաշատ էր։ Նախընտրական քարոզարշավի վերջին օրը «Հայաստան» դաշինքն անցկացնում էր իր ամփոփիչ հանրահավաքը։ Բազմահազար համակիրներին ներկայացան ցուցակում ընդգրկված գրեթե բոլոր թեկնածուները։

Վճռորոշ ընտրություններ, կամ անվտանգության հարց և՛ իշխանության, և՛ ընդդիմության համար

Ցուցակի առաջատար, վարչապետի թեկնածու, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ ամփոփիչ ելույթով։ Իսկ հանրահավաքն ամփոփեց նրա որդու կինը` հայտնի երգչուհի Սիրուշոն, որը ներկայացրեց «Գինի լից»` Թալեաթի մահը պատմող երգը։

Հանրահավաքից հետո մասնակիցները երթով անցան մայրաքաղաքի կենտրոնով։

Նշենք, որ երեկ` հունիսի 17–ին, ամփոփիչ հանրահավաքներ էին արել «Քաղաքացիական պայմանագիրն» ու «Բարգավաճ Հայաստանը»։

Հիշեցնենք, որ Հայաստանում հունիսի 7–ից մեկնարկել է նախընտրական քարոզարշավը։ ԱԺ արտահերթ ընտրությունները կկայանան հունիսի 20–ին։ Դրանց մասնակցում է 21 կուսակցություն և 4 դաշինք։

1 / 20
«Հայաստան» դաշինքի աջակիցները`երթին
2 / 20
«Հայաստան» դաշինքի աջակիցները`երթին
3 / 20
«Հայաստան» դաշինքի թեկնածուները
4 / 20
«Հայաստան» դաշինքի աջակիցները`ամփոփիչ հանրահավաքին
5 / 20
«Հայաստան» դաշինքի աջակիցները`ամփոփիչ հանրահավաքին
6 / 20
Ռոբերտ Քոչարյանը` ամփոփիչ հանրահավաքին
7 / 20
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը
8 / 20
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը
9 / 20
«Հայաստան» դաշինքի թեկնածուները` ամփոփիչ հանրահավաքին
10 / 20
Ռոբերտ Քոչարյանը` ամփոփիչ հանրահավաքին
11 / 20
Սիրուշոն երգում է «Գինի լիցը»
12 / 20
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը Երևանում
13 / 20
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը Երևանում
14 / 20
«Հայաստան» դաշինքի ամփոփիչ հանրահավաքը Երևանում
15 / 20
«Հայաստան» դաշինքի պաստառները հանրահավաքին
16 / 20
«Հայաստան» դաշինքի աջակիցները. հանրահավաք. 18.06.21
17 / 20
«Հայաստան» դաշինքի աջակիցները. հանրահավաք. 18.06.21
18 / 20
Ռոբերտ Քոչարյանն ու Իշխան Սաղաթելյանը` երթին
19 / 20
«Հայաստան» դաշինքի երթը Երևանում
20 / 20
Ռոբերտ Քոչարյանը, Իշխան Սաղաթելյանն ու Վահե Հակոբյանը` երթին