Մի «չագուճի» պատմություն, կամ ինչպե՞ս են այլ երկրներում վերաբերվում առաջին դեմքի սխալներին

Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ հանրահավաքին բերած մուրճը դառնում է նախընտրական քարոզարշավի խորհրդանիշը: Ընտրությունների մասնակիցները միջոցների հարցում չեն ամաչում, նպատակին հասնելու համար անպարկեշտ բառապաշարից ու սպառնալիքներից չեն խորշում։
Sputnik

Փոխադարձ վիրավորանքները չարաշահելով՝ Հայաստանի իշխանությունն ու ընդդիմությունն իրենց բարդ դրության մեջ են դրել։ Ընտրություններից հետո նրանք այս կամ այն կերպ ստիպված են լինելու դուրս գալ այդ իրավիճակից։ Իսկ ինչպես է դա եղել ուրիշների մոտ։

Ամենաարտառոց ընտրությունները. հավաքներին դագաղով մասնակցող թեկնածուն հաղթեց, իսկ մուրճո՞վը

«Այ մարդ, կարո՞ղ է` ձայնդ կտրես», – այն ժամանակ դեռ գործող նախագահ, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին ասել է Ջո Բայդենը նախորդ տարվա նախընտրական բանավեճի ընթացքում։

«Հաջողություն եմ մաղթում Պուտինի հետ համագործակցության մեջ։ Հանդիպման ժամանակ չքնես ու խնդրում եմ` փոխանցիր նրան իմ լավագույն մաղթանքները», - ասել է Թրամփը ԱՄՆ-ի ներկայիս նախագահ Բայդենին։

Ծերուկները կատակո՞ւմ են։ Եթե այո, ապա նախ` յուրաքանչյուր կատակի մեջ ճշմարտության մասնաբաժին կա, երկրորդն էլ` նախագահներին ծաղրելն ու կատակելն  Ամերիկայում, ինչպես շատ այլ երկրներում, սովորական բան է: Եթե մեծ  քաղաքականություն ես մտնում, պետք է հասկանաս, որ նույնիսկ ամենափոքր վրիպումը կնկատվի, համընդհանուր ցուցադրության կդրվի և հաճախ ծաղրի կարժանանա։

«Չագուճն առաջինը ձեր գլխին է ջարդվելու». Փաշինյանը կրկին սպառնացել է Զանգեզուրի կոմբինատին

Զավեշտալի միջադեպ, որը տեղի է ունեցել Բայդենի` էլեկտրամոբիլներ հավաքող Ford գործարան այցելության ժամանակ։ Նախագահին առաջարկել են գնահատել նոր մեքենան  ու վարել այն։ Կադրերում կարելի է տեսնել, թե ինչպես է մեքենան թեքվում մի կողմ, իսկ Բայդենը ղեկը շրջում է մյուս կողմ։ Պարզվել է՝ էլեկտրամոբիլում երկու ղեկ է տեղադրվել, և այն վարել է ոչ թե նախագահը, այլ նրա օգնականը: Ի՞նչ վատ առիթ է պետության ղեկին գտվող ղեկավարին ծաղրելու համար։ Բայդենի հակառակորդները հաճույքով օգտագործել են այդ վրիպակը։

...Այժմ Ամերիկայից մեզ մոտ վերադառնանք։ Եթե հիշենք, թե ինչ որակի վիրավորանքներ, սպառնալիքներ ու հայհոյանքներ են միմյանց հասցեին հնչեցնում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի կողմից, և նրա մրցակիցները՝ մյուս կողմից, սա արդեն բոլորովին այլ պատմություն է դառնում։

Ո՛չ միջին, ո՛չ միջինից ցածր ամերիկացին չի կարող պատկերացնել, որ  իր երկրի բարձրագույն պաշտոնի հավակնորդներից մեկը կարող է նախընտրական հանրահավաքի գնալ մուրճը ձեռքին՝ հակառակորդներին խոստանալով` «հունիսի 20-ին այս չագուճը իջնելու ա ձեր դատարկ գլուխներին», իսկ մյուսն էլ մրցակցին անվանում է  թեթևաբարո կնոջից ծնված տականք։ Իսկ ահա մենք արդեն կարող ենք։

Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան

Մենք արդեն սովոր ենք ոչ միայն փողոցներում ու բակերում, այլև թերթերում, ռադիոյով ու հեռուստաեթերով հայհոյանքներ լսելուն։

Սրացումը սկսվել է ընտրարշավի մեկնարկից հետո և գնալով ուժեղանում է. չեն խնայում ո՛չ ծնողներին, ո՛չ կանանց, ո՛չ երեխաներին։ Ամեն ինչ առճակատման, ամեն ինչ հաղթանակի համար:

Բայց «այսօրից» հետո սովորաբար գալիս է «վաղը», և խնդիրն այն է, որ հետընտրական ցանկացած իրավիճակի դեպքում հակամարտող կողմերը ստիպված են լինելու «հետքայլ» անել` և՛ կողմ քվեարկածները, և՛ դեմ քվեարկածները մի ժողովուրդ են ու ապրում են մի տարածքում։ Քոչարյանը ստիպված կլինի հաշվի առնել Փաշինյանի համակիրների հետ, իսկ Փաշինյանը չի խուսափի Քոչարյանի կողմնակիցներից։ Դատելով հեռուստատեսային պատկերներից՝ երկուսի կողմնակիցներն էլ հանրահավաքներում քիչ չեն։

Արման Թաթոյանին մտահոգել է Փաշինյանի` մուրճի ցուցադրումն ու «կվալդից» խոսելը

Ի՞նչ անել։ Պատասխանը թաքնված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի` ամերիկյան NBC  հեռուստաընկերությանը տված հարցազրույցում․ «Եթե տեսնում եմ, որ դա կառուցողական հայացքներ ունեցող մարդ է, որ նա հավատարիմ է երկրին, պատրաստ է հայրենիքի զոհասեղանին դնել ոչ թե պարզապես տարիներ, այլ իր ողջ կյանքը, անկախ նրանից, թե նա ինչպես է վերաբերվում անձամբ ինձ, ես կանեմ ամեն ինչ, որ նման մարդը (մարդիկ) աջակցություն ունենա»։

Համաձայնենք՝ նույնիսկ ամենալուրջ քաղաքական տարաձայնությունները չեն կարող արդարացնել վիրավորանքները, առավել ևս՝ ֆիզիկական բռնությունը։ Ժամանակին ամբոխից մի մարդ հարվածել էր Տոմսկի նահանգապետին՝ երկուսուկես տարի գաղութի արժանացավ։ Միջադեպ էր տեղի ունեցել նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ. պետության ղեկավարին ապտակած մարդուն չորս ամիս ազատազրկում ու երեք տարով ընտրական իրավունքից զրկում է սպառնում:

Անթույլատրելի է Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրությունը. Արման Թաթոյան

Այս իմաստով Փաշինյանի՝ ժողովրդի մեջ մուրճը (թեկուզ կարմիր ժապավենով) ձեռքին ու հասարակության մարմնից «ժանգոտ մեխերը» պոկելու սպառնալիքներով քայլելը ընտրություններից հետո ժողովրդին աշխատանքի ու պաշտպանության պատրաստելու լավագույն միջոցը չէ։

Ինչպե՞ս վերաբերվել առաջին դեմքերի սխալներին։ Անգլիայի թագուհու պես: Պատկերացրեք, եթե իհարկե կարող եք. թագուհին տեղում է, արքայազն Չարլզն ու Քորնուելի դքսուհի Կամիլա Պարկեր Բոուլզը նույնպես, արքայազն Ուիլյամը տեղում է, իսկ Բայդենը դեռ չկա։

Բայց ահա թե ինչն է հետաքրքիր. Դա չի փչացրել Էլիզաբեթ II-ի տրամադրությունը։ Daily Star –ը հայտնում է, որ նա բարյացակամորեն շփվել է հյուրերի, այդ թվում Բայդենի հետ, որի հետ պետության ղեկավարի պաշտոնը ստանձնելուց հետո առաջին անգամ է հանդիպել։

Այստեղ Բայդենն իհարկե վրիպել է, բայց, չնայած թերահավատների մեկնաբանություններին, ոմանց նման չի փորձել արարողակարգի կանոնները խախտել ու դիպչել Եղիսաբեթ II-ին:

Բայց դա ասես այլ կյանքից լինի։ Լավ կլինի` մենք մեր սեփական օրենքները հարգենք ու կանոնները պահպանենք։

«Ջահե՛լ, քո ձեռքերի և ոտքերի դողը շուտով վերադառնալու է». Նիկոլ Փաշինյանը` Վահե Հակոբյանին