Արթուր Դավթյանն ու դատախազության ևս 2 պաշտոնյա կգործուղվեն Սանկտ Պետերբուրգ

Գործուղման ծախսը Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին է։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը, գլխավոր դատախազության միջազգային–իրավական համագործակցության վարչության պետ Եղիազար Ավագյանն ու ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Արթուր Բաղդասարյանը հուլիսի 5-ից 9-ը գործուղման կմեկնեն Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաք։ Համապատասկան որոշումը ստորագրել է ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը։

Տիգրան Ավինյանը Հայկ Չոբանյանին ու ևս 2 հոգու Ռուսաստան է գործուղում

Նշվում է, որ դատախազության պաշտոնյաները ՌԴ են մեկնում  Սանկտ Պետերբուրգի եվրոպական երկրների դատախազությունների ղեկավարների համաժողովին մասնակցելու նպատակով։

««Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝
ի՝ մասնակցելու նպատակով՝ 2021 թվականի հուլիսի 5-ից 9-ը Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին»,–նշված է համապատասխան որոշման մեջ:

Փաշինյանի որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ կգործուղվեն ՌԴ

Հիշեցնենք`ՀՀ գլխավոր դատախազը և դատախազության այլ բարձրաստիճան պաշտոնյաներ Ռուսաստանի Դաշնություն (Սանկտ Պետերբուրգ) էին գործուղվել նաև հունիսի 2–5–ը` ՌԴ գլխավոր դատախազի հետ երկկողմ հանդիպման համար։

Հանդիպման արդյունքում ՀՀ և ՌԴ գլխավոր դատախազությունների միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։

ՀՀ պաշտպանության նախկին նախարարը դիմել է Արթուր Դավթյանին. նա պահանջում է քրգործ հարուցել