Ադրբեջանը հետախուզում է հայտարարել Արա Աբրահամյանի ու ևս երկու հայ գործարարի նկատմամբ

Ադրբեջանը շարունակում է շինծու մեղադրանքներ առաջադրել հայերի նկատմամբ: Այդ երկրի դատախազությունը հիմա էլ պնդում է, որ Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանն ու Դավիթ Գալստյանը իբր մաքսանենգ ճանապարհով զենք են ուղարկել Արցախ։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի – Sputnik. Ադրբեջանի դատախազությունը միջազգային հետախուզում է հայտարարել «Տաշիր Գրուպ» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի, «Ռոյալսիս էնջինիրինգի» սեփականատեր Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավո), Ռուսաստանում հայերի միության նախագահ Արա Աբրահամյանի նկատմամբ։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։

«Հաջողվել է նվազեցնել լարվածությունը»․ Զախարովան՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին

Ադրբեջանի գլխավոր դատախազությունը պնդում է, որ 2001-2021 թվականների ընթացքում Արա Աբրահամյանը, Սամվել Կարապետյանը և Դավիթ Գալուստյանը իբր մաքսանենգ ճանապարհով խոշոր տրամաչափի մարտական զենք, զինամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր են ուղարկել Հայաստան, «այնտեղից էլ` Հայաստանի կողմից օկուպացված Լեռնային Ղարաբաղ և Ադրբեջանի Հանրապետության հարակից շրջաններ»:

«Սամվել Սարգսի Կարապետյանը, Դավիթ Գալստյանը և Արա Աբրահամյանը որպես մեղադրյալներ են ներգրավվել քրեական օրենսգրքի 100.1, 218.1, 228.3, 279.1 և 206.4 հոդվածներով, նրանց նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը և բոլորի նկատմամբ հայտարարվել է միջազգային հետախուզում», - ասված է Ադրբեջանի գլխավոր դատախազության հայտարարության մեջ:

Նշվում է, որ գերատեսչությունը իրավական օգնության խնդրանքով դիմել է օտարերկրյա գործընկերներին։

Նիկոլ Փաշինյանը հայտնեց, թե քանի հայ գերի կա Ադրբեջանում