ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում, որի հետևանքով կա մեկ զոհ, երեք վիրավոր։ Տեղեկությունը հայտնում է shamshyan.com–ը։
Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել այսօր`ժամը 21։00-ի սահմաններում։ Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 52 կմ-ում բախվել են Mercedes և Opel մակնիշի ավտոմեքենաները։ Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, հայտնվել դաշտում, և հրդեհ է բռնկվել։ Ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։
Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները Mercedes-ի վարորդի նստատեղում հայտնաբերել են մոխրացած դի։
Վթարից տուժած 3 մարդ քաղաքացիների օգնությամբ տեղափոխվել են «Աշտարակ» բժշկական կենտրոն։
Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ)։
Մարդատարների ու տրոլեյբուսի մասնակցությամբ վթար–վրաերթ` Գայի պողոտայում. կան տուժածներ
Ոստիկանությունն ու քննչական վարչությունը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը։