ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik.ԱՀ ՆԳ նախարարության ոստիկանության տնտեսական և կոռուպցիոն հանցագործությունների դեմ պայքարի վարչությունից տեղեկացնում են, որ վերջին շրջանում աճել է Արցախի քաղաքացիների դեմ կիրառվող խարդախության ճանապարհով գումար շորթելու ձևերը, հայտնում է ոստիկանության ՏԿՀԴՊ վարչության պետ Իգոր Օհանյանը։
Հանցագործներն անծանոթ հեռախոսահամարներից զանգահարում են ԱՀ քաղաքացիներին, նախ՝ վստահություն ձեռք բերում, ապա որպես կանոն թիրախավորում ՊԲ շարքերում ծառայող զինվորներին, նշելով, որ վերջիններիս շտապ գումար է անհրաժեշտ, այնուհետև խնդրում, որ գումարը առձեռն տան իրենց կողմից ուղարկված տաքսու վարորդին:
Հանցագործները «Տերմինալ» համակարգի միջոցով հափշտակված գումարին տիրանալուց հետո անջատում են հեռախոսը:
Բացի այդ, վերջին օրերին համակարգչային տեխնիկայի օգնությամբ գումար շորթելու դեպքերը ևս շատացել են: Արդյունքում՝ ԱՀ բնակչությանը պատճառվում է նյութական մեծ վնաս:
ԱՀ ՆԳ նախարարությունը հորդորում է չտրվել խաբեությանը, ցուցաբերել զգոնություն, նման զանգերին արձագանքելուց հետո անմիջապես դիմել ոստիկանության մոտակա բաժին:
Հայաստանը Ռուսաստանին է հանձնել խարդախության մեջ կասկածվող տղամարդուն