«Սկզբում, որ տեսա, վախեցա». Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին. լուսանկար

Մի քաղաքացի Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեց` ասելով, որ դա բերել է Նիկոլ Փաշինյանի մուրճին ի հակադրություն։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի – Sputnik. Վարդենիսում «Հայրենիք» դաշինքի քարոզարշավի ժամանակ մի քաղաքացի ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեց։

Անթույլատրելի է Փաշինյանի կողմից մուրճի անընդհատ ցուցադրությունը. Արման Թաթոյան

Տղամարդն ասաց, որ մուրճին ու մանգաղին բոլորը վաղուց ծանոթ են` մուրճն արհեստավորի գործիք է, իսկ մանգաղը` գյուղատնտեսական։ «Ես մուրճին ի հակառակ մի մանգաղ եմ բերել, որն ուզում եմ նվիրել Ձեզ։ Սա նվիրում եմ Ձեզ, որպեսզի վերականգնեք գյուղնախարարությունը և քաղաքական մոլախոտերին հնձեք»,–ասաց տղամարդը։

Քոչարյանը վերցրեց մանգաղը` հումորով նշելով, թե սկզբում որ տեսավ` վախեցավ։

«Վախեցա, մտածելով` կարո՞ղ է «кастрация»-ի գործիք է։ Բարեբախտաբար, ոչ։ Խոստանում եմ սա միայն իր նպատակով օգտագործել»,–ծիծաղով նշեց Քոչարյանը։

Մենք մուրճը կօգտագործենք միայն նպատակային. Ռոբերտ Քոչարյան

Նշենք, որ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը վերջին օրերին մարզային այցերի ժամանակ մի մուրճ է ցույց տալիս և ասում, որ եկել է պողպատյա հեղափոխության ժամանակը։ Փաշինյանին մուրճը նույնպես նվիրել են քարոզարշավի ժամանակ։

«Սկզբում, որ տեսա, վախեցա». Ռոբերտ Քոչարյանին մանգաղ նվիրեցին. լուսանկար