Պուտինի համար լարված օր էր. Պեսկովը` Բայդենի հետ հանդիպման մասին

Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների նոր հանդիպման անցկացման հնարավորություններ դեռ չեն նշմարվում։
Sputnik

ԵՐԵՎԱՆ, 17 հունիսի - Sputnik. Ռուսաստան-ԱՄՆ գագաթաժողովը, որին երկարատև նախապատրաստական աշխատանք էր նախորդել, ավելի շուտ դրական է անցել։ «Էխո Մոսկվի» ռադիոկայանի եթերում հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Այժմ ՌԴ–ի հետ հստակ բազա կա. Բայդենը թվարկել է Պուտինի հետ հանդիպման գլխավոր արդյունքները

«Երեկվա օրն իսկապես չափազանց լարված էր, հատկապես նախագահ Պուտինի համար։ Մեծ աշխատանք կատարվեց, դրան նախորդեց երկարատև նախապատրաստությունը։ Ընդ որում` մենք գիտենք, որ ոչ միայն ռուսական կողմից, այլև ամերիկյան։ Մենք հենց սկզբից ասել էինք, որ այս գագաթնաժողովի հետ կապված մեծ սպասումներ չունենք, բայց հիմա կարող ենք ասել, որ, առաջին հերթին հիմնվելով նախագահի գնահատականի վրա, այն ավելի շուտ դրական անցավ»,- ասել է Պեսկովը:

Ինչ վերաբերում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների հաջորդ գագաթնաժողովի անցկացման հնարավորությանը, Պեսկովը նշել է, որ առայժմ ոչ մի նախանշան չկա:

Որտեղ և ինչպես հանդիպեցին Պուտինն ու Բայդենը. լուսանկարներ

«Հայտնի չէ», - պատասխանել է նա այն հարցին, թե երբ տեղի կունենա ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների հաջորդ գագաթնաժողովը:

Պեսկովի խոսքով ՝ անհրաժեշտության դեպքում երկու երկրների առաջնորդները կարող են խոսել հեռախոսով:

«Հանդիպումները նույնպես պետք են, քանի որ այնպիսի փակուղային հարցեր են կուտակվում, որոնք պետք է բարձր մակարդակով քննարկել։ Բայց առայժմ ոչ մի նախանշան չկա»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը ։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի առաջին հանդիպումը կայացավ հունիսի 16-ին Ժնևում: Բանակցությունները տևեցին 4,5 ժամ։

Հայտնի է` ինչ նվերներ են միմյանց փոխանցել Պուտինն ու Բայդենը